Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայտնի են գնդակային հրաձգության  Հայաստանի երիտասարդների առաջնության մրցանակակիրները

Հայտնի են գնդակային հրաձգության  Հայաստանի երիտասարդների առաջնության 
մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է  գնդակային հրաձգության  Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել են  Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության  հանրապետական մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 70 մարզիկներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

Հաղորդագրության մեջ նշված է.

Նախորդ մրցումների արդյունքների հիման վրա  ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի կոչում  շնորհվեց՝

  • Կարեն Արզումանյանին
  • Գոհար Մկրտչյանին
  • Գոռ Խաչատրյանին

ՀՀ 1-ին կարգի կոչում  շնորհվեց

  • Սեդա Գաբրիելյանին
  • Ժաննա Պողոսյանին

 

Փակմանը շնորհավորեցինք Գոռ Խաչատրյանին այս մրցմանը   սպորտի վարպետի , իսկ Ժաննա Պողոսյանին սպորտի վարպետի թեկնածուի  նորմաները  լրցանելու կապակցությամբ, իսկ Լիլիթ Մկրտչյանին իր իսկ խոցած  ռեկորդը կրկնելու համար, որը համապատասխանում է վազող թիրախ ձևի  ՀՀ ռեկորդին:

Մրցավարական կազմը մրցման լավագույն մարզիկ ճանաչեց  Հովհաննես Մարգարյանի սան, Գյումրու քաղաքապետարանի, վազող թիրախ ձևի մարզիկ Գոռ Խաչատրյանին, ով ՀՀՖ նախագահի կողմից արժանացավ դրամական պարգևի և հավաստագրի:

Հաղթող մարզիկները արժանացան դիպլոմի, մեդալի և դրամական պարգևի: Պարգևատրվեցին նաև առաջին տեղը գրաված մարզիկների անձնական մարզիչները:

Հաղթող մարզիկներ

 

Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն

1 տեղ՝ Հայկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

2 տեղ՝ Վրեժ Թորոսյան

3 տեղ՝ Արամ Գևորգյան

Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն

1 տեղ՝ Ալլա Պողոսյան  (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)

2 տեղ՝ Միլենա Պողոսյան

3 տեղ՝ Սեդա Գաբրիելյան
  

  Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն

1 տեղ՝ Զավեն Իգիթյան (անձնական մարզիչ ՝ Խորեն Իգիթյան)

2 տեղ՝ Բորիս Մարգարյան

3 տեղ՝ Արսեն Խաչատրյան

 Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 60 կրակոց վարժություն

1 տեղ՝ Աննա Պողոսյան (անձնական մարզիչ ՝ Արմեն Ավագյան )

2 տեղ՝ Նարե Գաբրիելյան

3 տեղ՝ Գոհար Մկրտչյան

Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն

1 տեղ՝ Գոռ Խաչատրյան (անձնական մարզիչ ՝ Հովհաննես Մարգարյան)

2 տեղ՝ Հովհաննես Մարգարյան

3 տեղը՝ Գագիկ Ղազարյան

Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30 կրակոց վարժություն

1 տեղ՝ Գոհար Հարությունյան (անձնական մարզիչ ՝Ռազմիկ Մինասյան)

2 տեղ՝ Ժաննա Պողոսյան

3 տեղ՝ Արուսյակ Գրիգորյան


Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2x20 կրակոց վարժություն   

1 տեղ՝ Գոռ Խաչատրյան (անձնական մարզիչ ՝ Հովհաննես Մարգարյան)

2 տեղ՝ Հովհաննես Մարգարյան

3 տեղ՝ Սերժ Կարապետյան

 

Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2x20 կրակոց վարժությունում

1 տեղ ՝ Գոհար Հարությունյան (անձնական մարզիչ ՝Ռազմիկ Մինասյան)

2 տեղ ՝  Արուսյակ Գրիգորյան

3 տեղը ՝ Ժաննա Պողոսյան»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]