Մինեսոտայում կործանվել Է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ուղղաթիռը, զոհվել Է երեք մարդ
09:53, 6 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգի Սենտ Կլաուդ քաղաքից ոչ հեռու դեկտեմբերի 5-ին կործանվել Է երկրի Ազգային գվարդիայի ուղղաթիռը, զոհվել Է երեք մարդ, որոնք գտնվում Էին օդանավում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտնել Է նահանգի նահանգապետ Թիմ Ոուլզը, հեռարձակումն իրականացնում Էին տեղական հեռուստաալիքները: UH-60 Black Hawk ուղղաoիռն աղետի Է ենթարկվել Սենտ Կլաուդից 25 կմ հարավ-արեւմուտք ընկած շրջանում:
«Ավիաաղետի հետեւանքով զոհվել են անձնակազմի երեք անդամները»,- ասել Է Ուոլզը: Նրանք բոլորն Էլ ծառայում Էին ԱՄՆ-ի Ազգային գվարդիայում: «Առաջիկա օրերին կսկսվի հետաքննությունը»,- հավելել Է նահանգապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում