Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Կառավարությանն է ներկայացվել տնակներում բնակվող անօթևան չճանաչված ընտանիքների վերաբերյալ առաջարկ

Կառավարությանն է ներկայացվել տնակներում բնակվող անօթևան չճանաչված  
ընտանիքների վերաբերյալ առաջարկ

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ևս  մեկ  անգամ քննարկելու  Գյումրիում տնակներում բնակվող,  բայց շահառու չճանաչված ընտանիքների հարցը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ վստահեցնելով, որ Գյումրիում երկրաշարժից հետո անօթևան  դարձած ու շահառու ճանաչված ընտանիքների խնդիրը լուծված է, բայց կան շահառու չճանաչված ընտանիքներ, որոնք ունեն բնակարանային խնդիր:

«Գյումրիում չկան անօթևան շահառու ճանաչված ընտանիքներ, որոնց բնակարանային խնդիրը լուծված չէ, բայց կան անօթևան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով, կառավարության որոշման համապատասխան, շահառու չեն ճանաչվել՝ կա՛մ մերժվել են, կա՛մ բացակայել են քաղաքից, կա՛մ այլ խնդիրներ»,-նշեց Ալբերտ Մարգարյանը՝  տեղեկացնելով, որ շահառու չճանաչված, բայց  տնակներում բնակվող մոտ 1050 ընտանիքի վերաբերյալ  ներկայացվել է առաջարկ:

«Այդ  հազար հիսուն ընտանիքներ  մեջ են սեփական տներում բնակվող 94 ընտանիքները, որոնք ընդհանրապես փոխհատուցում չեն ստացել: Այդ խմբի մեջ մտնում են նաև այն  ընտանիքները, որոնք մասնակի են փոխհատուցվել, կամ մերժվել են, որպես շահառու,  կամ էլ ընդհանրապես ցուցակներում  չեն եղել քաղաքից բացակայելու  պատճառով: Վերջիններիս  հարցը բարձրացվում  է  Գյումրի քաղաքում տնակներում բնակվող ընտանիքների խնդիրները լուծելուն զուգահեռ»:

Արմենուհի Մխոյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ