Մարզեր

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 22-ին ժամը 10։56-ին   ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։06-ին, մարվել՝ 11։31-ին: Այրվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում