Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ-ն Հայաստանին այնպիսի զենքեր է վաճառում, որոնք երբեք այլ երկրների չի մատակարարում. Կալաշնիկով

 ՌԴ-ն Հայաստանին այնպիսի զենքեր է վաճառում, որոնք երբեք այլ երկրների չի 
մատակարարում. Կալաշնիկով

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանն այնպիսի զինատեսակներ է վաճառում, որոնք երբեք որևէ այլ երկրի չի վաճառել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը, պատասխանելով Ռուսաստանի Դաշնության կողմից ՀԱՊԿ անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին:

«Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այն զենք է վաճառում նաև իր դաշնակիցներին և գործընկերներին, այդ թվում` Հայաստանին վաճառում է ավելի շատ, այնպիսի զինատեսակներ, որոնք երբեք չի վաճառում այլ երկրների»,- ասաց Կալաշնիկովը:

Այս տարվա հունվարին հայտնի էր դարձել, որ «Կալաշնիկով» կոնցեռնն ԱԿ-12 50 նոր ինքնաձիգներ կմատակարարի Հայաստանին: Իսկ նախորդ տարի օգոստոսի 21-ին Royalsys Engineering ltd ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել էին պայմանագիր Հայաստանում «Կալաշնիկովի» նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]