Կայծակը ֆուտբոլիստներին հարվածել Է հենց մրցախաղի ժամանակ
11:56, 18 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջամայկայում ֆուտբոլային մրցախաղի ժամանակ դաշտին կայծակ Է հարվածել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Loop Jamaica-ն:
Միջադեպը տեղի Է ունեցել «Ուոլմեր Բոյս Սքուլ» եւ «Ջամայկա Քոլեջ» թիմերի հանդիպման ժամանակ: 82-րդ րոպեին երկու ֆուտբոլիստներ ընկել են հանկարծակի բռնկումից հետո: Ինչպես պարզվել Է խոտածածկին կայծակ Է հարվածել:
Մարզիկներին տեղափոխել են հիվանդանոց: Նաեւ նշվում Է, որ կայծակի հարվածից տուժել են նաեւ այլ ֆուտբոլիստներ: Նրանց ստացած վնասվածքների չափը չի ճշտվում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում