Երևանում և Արագածոտնում փրկարարները 3 տեսակի օձ են բռնել
18:00, 24 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում և Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները երեք տեսակի օձ են բռնել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:
«Օգոստոսի 21-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում և Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք»,- նշված է կայքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում