ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Ավստրալիան 1 մլրդ դոլար կներդնեն ՀԲԳ-ի գործարանի կառուցման համար
14:43, 26 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Ավստրալիան պլանավորում են 1 միլիարդ դոլար ներդնել հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գործարանի կառուցման գործում: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Կոմերսանտը», հայտնել են Nikkei Asia Review-ի աղբյուրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ճապոնիայից նախագծի ներդրող կլինի Japan Bank for International Cooperation-ը (JBIC), ԱՄՆ-ից՝ U.S. Overseas Private Investment Corporation-ը (OPIC), Ավստրալիայից՝ Export Finance and Insurance Corporation-ը, ասված Է հրապարակման մեջ: Նշվում Է, որ նախագիծը, որը կիրականացվի Պապուա Նոր Գվինեայում, կլինի առաջին իրական քայլն ի հակակշիռ չինական «Գոտի եւ ուղի» նախաձեռնության, հաղորդել Է ՏԱՍՍ-կը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում