Տաջիկստանում առնվազն 32 մարդ Է զոհվել գաղութում տեղի ունեցած խռովության հետեւանքով
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուշանբեի արվարձանի գաղութում առնվազն 29 կալանվոր Է զոհվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը մասնակցության համար դատապարտվածների խռովության հետեւանքով, որը տեղի Է ունեցել մայիսի 19-ի երեկոյան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 20-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային գերատեսչություններից մեկի մի աղբյուր: Բացի այդ, ինչպես գործակալությանը ճշտել են Տաջիկստանի արդարադատության նախարարությունում, անկարգությունների զոհ Է դարժել ուղղիչ հիմնարկության երեք աշխատակից:
«Խռովարարները չեն ենթարկվել անկարգությունները դադարեցնելու պահանջին: Նրանք հարձակվել ու վիրավորել են գաղութի մի քանի աշխատակիցների: Սպանվել Է երեք սպա»,- նշել են գերատեսչությունում: Արդարադատության նախարարության տվյալներով՝ 30 առանձնապես վտանգավոր կալանավորներ, որոնք պատիժ են կրում ԻՊ-ին մասնակցության մեղադրանքով, «զինվելով դանակներով եւ այլ սառը զենքով, պատանդ են վերցրել գաղութի աշխատակիցների, որպեսզի փախուստի փորձ ձեռնարկեն»: «Բանակցությունների ընթացքում հանցագործների միջեւ լեզվակռիվ Է տեղի ունեցել, որը վերաճել Է փոխհրաձգության… Գաղութի վարչակազմը ծայրահեղ միջոցներ Է ձեռնարկել , եւ անկարգությունները ճնշելիս զոհեր են եղել առանձնապես վտանգավոր կալանավորների շրջանում»,- հավելել են նախարարությունում: Անկարգությունների հետեւանքով սպանվել Է առնվազն 29 կալանավոր: «Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը տեղեկացված Է միջադեպի մասին»,- հավելել Է ՏԱՍՍ-ի աղբյուրը ուժային գերատեսչությունում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում