Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Զելենսկին Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատարն Է

Զելենսկին Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատարն Է
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատարներն են՝ շոումեն եւ «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկին եւ երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կեիտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ արձանագրությունների 50,18 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո Զելենսկին հավաքում Է ձայների 30,20 տոկոսը, Պորոշենկոն՝ 16,64 տոկոսը: Երրորդ տեղն զբաղեցնում Է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, որին ձայն Է տվել ընտրողների ավելի քան 13 տոկոսը:
Ուկրաինայի նախագահի ընտրություններին մասնակցությունը կազմել Է 63,52 տոկոս:
Ուկրաինայի նախագահի հերթական ընտրությունները կայացել են մարտի 31-ին: Ուկրաինայի նախագահի պաշտոնին հավակնում Է 39 թեկնածու, ինչը ռեկորդ Է երկրի համար:
Էկզիթպոլերի տվյալներով, որոնք հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից հետո, երկրորդ փուլ պետք Է անցնեն Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն: Քվեարկության երկրորդ փուլը պլանավորված Է ապրիլի 21-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am