Երկու գոլերն էլ պարզ սխալների արդյունք էին. Գյուլբուդաղյանց
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ֆինլանդիայից կրած պարտությունը կապում է պահերը չիրացնելու հետ:
«Երկու գոլերն էլ պարզ սխալների արդյունք էին, մենք էլ ունեցանք պահեր, որոնք չօգտագործեցինք: Հավաքականի խաղի որակը կապված էր հենակետային ֆուտբոլիստների խաղային որակներից: Հենրիխ Մխիթարյանը հարկադրված էր խաղալ հենակետայինի գոտում, քանի որ Կառլեն Մկրտչյանը իրեն վատ էր զգում և ստիպված էինք փոխարինել նրան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասած մասնագետը:
Խոսելով Արթուր Սարկիսովին հավաքական չհրավիրելու մասին՝ Գյուլբուդաղյանցը փաստեց, հարձակվողը խաղում է եզրերում և իրենք նրա փոխարեն Էդգար Բաբայանին են հրավիրել թիմ: «Ինչ կապված է Սարգիս Ադամյանին, ապա ինքը վատառողջ է նախորդ խաղին և բարդ է վերականգնվում»,-ասել է մասնագետը:
Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունելով Ֆինլանդիային պարտվեց 0:2 հաշվով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում