Հասարակական

Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ը հրապարակել է «Երջանկության համաշխարհային զեկույցը», որում Հայաստանն անցած տարվա համեմատ 13 կետով բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 116-րդ հորիզոնականում: Հայաստանը ստացել է 4.559 միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկում 129-րդն էր:

Աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում Ֆինլանդիան է՝ 7.769 միավորով: Ֆինլանդիային հաջորդում են Դանիան (7.600 միավոր), Նորվեգիան (7.554 միավոր ), Իսլանդիան ( 7.494 միավոր), Նիդերլանդները (7.448 միավոր): Լավագույն տասնյակում են նաև Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրիան:

Ադրբեջանը 5.208 միավորով 90-րդ հորիզոնականում է, Վրաստանը 4.519 միավորով 119-րդն է, Թուրքիան 5.373 միավորով 79-րդ հորիզոնականում է, իսկ Իրանը՝ 4548 միավորով 117-րդն է:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում