Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին

1 րոպեի ընթերցում

 ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ 2020թ. նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Թուլսի Գաբարդն աջակցում է ԱՄՆ իշխանության կողմից Հայոց ցեղասպանությունն օրենսդրորեն ճանաչելու գաղափարին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գաբարդը հայտնել է իր քարոզարշավի ընթացքում Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող ուսանողների հետ զրույցում:

«Մենք սատարում ենք մի նախագծի, որը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ ճանաչումը մինչ այժմ տեղի չի ունեցել Վաշինգթոնի վրա թուրքական ճնշումների հետևանքով»,- ասել է Գաբարդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում