Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Թուրքիային և այդ երկրի նախագահին

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Թուրքիային և 
այդ երկրի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2018 թ. զեկույցում անդրադարձ է կատարել նաև Թուրքիային և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ն:

Կազմակերպության գործադիր տնօրեն Քենթ Ռոթը զեկույցում Թուրքիային դասել է պոպուլիստական և բռնապետական երկրների շարքին:

Ռոթը, որպես ամենաթողության օրինակ, երբ երկրի ներսում  ժողովրդի ընդվզումը բռնությամբ է ճնշվում, և արտաքին աշխարհը աչք է փակում այդ ամենի վրա, մատնացույց է արել նախագահ Թայիփ Էրդողանին:

Անդրադառնալով Էրդողանին՝ Ռոթը նշել է. «Թուրքիայում առկա ժողովրդավարական համակարգը մեծապես վնասվում է անձի անձեռնմխելիության հետևանքով, իսկ Եվրոպան փախստականների մուտքը դեպի իր տարածք կանխելու համար կենտրոնացել է Թուրքիայի աջակցությունը ստանալու վրա»:

Զեկույցում, Թուրքիայի հետ, պոպուլիստական և բռնապետական երկրների շարքին են դասվել Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Չինաստանն ու Ռուսաստանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]