«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ալեն Սիմոնյանը բավական լայն հասարակական և քաղաքական գործունեություն է ծավալել, երբեք կաշկանդված չի եղել իր կարծիքը հրապարակայնորեն արտահայտելուց: Միշտ ներկայացել է սկզբունքային դիրքերից և պայքարել է հանուն արդարության»,- ասաց Մակունցը:
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում կլինի 3 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում