Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի Արցախի միջազգային ճանաչման միջոցով. Նիկոլ Փաշինյան

ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի Արցախի միջազգային ճանաչման միջոցով. Նիկոլ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է համարում բանակցային գործընթացն այն կետին հասցնելը, որտեղ Արցախի ժողովուրդն ու կառավարությունը լիարժեք մասնակցություն ունենան դրան: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ:

Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը՝ Փաշինյանն ասաց. «Մենք ասում ենք, որ անհրաժեշտ է, որ հարցը լուծվի Արցախի միջազգայնորեն ճանաչվելու միջոցով:

Մենք բանակցությունները վարում ենք 2 հիմնական նպատակով՝ ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ստեղծենք միջազգային երաշխիքներ Արցախի անվտանգության համար»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջի համաը Էդմոն Մարուքյանը նկատեց, որ վերջին շրջանում երկրում իրականացվում է սև քարոզչություն, որում ներառվել է նաև Արցախը:

Արցախյան հակամարտության կարգավորման գործում «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը գլխավոր համարեց ժողովրդի առաջնային մանդատը: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որը հայ ազգի դատի բաղկացուցիչ մասերից մեկն է, պետք է լուծենք համաժողովրդական կամքի հաշվառմամբ: Այլ մոդել չկա»,- ասաց նա:

Իսկ «Սասնա ծռեր» կուսակցությունը ներկայացնող Վարուժան Ավետիսյանը նկատեց, որ Արցախի հարցը պետք է լուծվի ոչ թե անկախության միջոցով, այլ Արցախը պետք է միանա Հայաստանին որպես մարզ: «Հայ ազգը կոլեկտիվ իրավունքի մեկ սուբյեկտ է: Չկա արցախցի ժողովուրդ, արցախցի ազգ, կա մեկ հայ ազգ, որն էլ կայացնելու է որոշում»:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ