Բակո Սահակյանը Մարտակերտում ներկա է գտնվել արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացման արարողությանը
15:57, 4 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 4-ին Մարտակերտ քաղաքում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժնի կապիտալ վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հարապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը կարեւորել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների աշխատանքային եւ շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դա համարելով ծառայության արդյունավետ իրականացման կարեւոր պայմաններից մեկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում