Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 113 մասնակցի

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 113 մասնակցի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 13-ին բերման են ենթարկել բողոքի ակցիաների 113 մասնակցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

Ոստիկանությունից նշեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

«Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժման անհնազանդության ակցիաները Երևանում շարունակվում են։ Քաղաքացիները մայրաքաղաքում փակել էին մի շարք փողոցներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am