ԱԺ-ում Ռուզաննա Մուրադյանին փոխարինեց Նաիրա Կարապետյանը
10:46, 13 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզանն Մուրադյանին փոխարինեց Նաիրա Կարապետյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հերթական քառօրյա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ որի մանդատը տրվում է ՀՀԿ-ի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Նաիրա Կարապետյանին»,-հայտնեց Բաբլոյանը:
Նաիրա Կարապետյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:
Ավելի վաղ Ռուզաննա Մուրադյանը հրաժարվել էր պատգամավորի մանդատից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում