Վրաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է ՀՀ 6 քաղաքացի
00:12, 11 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 10-ին, ժամը 23:15-ին Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Ախլցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տուժածների հոսպիտալացման վայրն ու առողջական վիճակը ճշտվում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում