Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռ քննարկում չի անցկացրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցության 
ձևաչափի վերաբերյալ դեռ քննարկում չի անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցության վերաբերյալ դեռ քննարկումներ չի անցկացրել:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց  կուսակցության անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Մասնակցության ձևաչափի վերաբերյալ կուսակցությունում դեռ քննարկում չի եղել: Երբ կլինի քննարկում, այդ մասին հավուր պատշաճի կտեղեկացնենք հանրությանը»,-ասաց Տոնոյանը:

Հարցին՝  նախընտրական ցուցակի մասով որոշակիություն կա արդյոք, Տոնոյանը պատասխանեց, որ դեռ ընթացիկ քննարկումների մեջ են, երբ  կլինի վերջնական ձևավորված ցուցակ, կհրապարակեն: Սակայն  նա հաստատեց, որ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am