Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը՝ պաշտպանել լրագրողներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը՝ պաշտպանել լրագրողներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը պաշտպանել լրագրողներին, որոնք իրենց կյանքն են վտանգում հանուն ճշմարտության:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է գլխավոր քարտուղարի ուղերձում, որը հրապարակվել Է նոյեմբրի 2-ին նշվող Լրագրողների դեմ հանցագործությունների համար անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ: «Կոչ եմ անում կառավարություններին ու միջազգային հանրակցությանը պաշտպանել լրագրողներին եւ պայմաններ ստեղծել նրանց աշխատանքի համար»,- ասել Է Գետերեշը:

«Այսօր ես պատշաճն եմ մատուցում այն լրագրողներին, որոնք ամեն օր կատարում են իրենց աշխատանքը, չնայած ահաբեկումներին ու սպառնալիքներին,- հավելել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:- Նրանց աշխատանքը եւ նրանց զոհված գործընկերների աշխատանքը մեզ հիշեցնում Է, որ ճշմարտությունը երբեք չի մեռնի»: Ինչպես հոկտեմբերի 31-ին Ժնեւում հայտարարել Է Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունը, 2018 թվականի սկզբից ի վեր հարյուրից ավելի լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատողներ են զոհվել աշխարհի 36 երկրներում: Կազմակերպությունը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը՝ անկախ հետաքննություն անցկացնել եւ պատասխանատվության ենթարկել այդ հանցագործությունների մեղավորներին:

«Ընթացիկ տարվա 10 ամսվա ընթացքում սպանված լրագրողների թիվն արդեն գերազանցել Է անցած տարվա տվյալները: Հունվարից ի վեր 106 լրագրողներ ու ԶԼՄ-ների աշխատողներ են սպանվել 36 երկրներում»,- նշել Է PEC-ը, հիշեցնելով, որ ամբողջ 2017 թվականին 99 նման սպանություն Էր գրանցվել: Այս տարի զոհերի թվով առաջին երեք տեղերն զբաղեցնում են Աֆղանստանը (17), Մեքսիկան (15) եւ Եմենը (8): Ինչպես հայտարարել Է PEC-ի գլխավոր քարտուղար Բլեզ Լամպանը, «անպատժելիության դեմ պայքարը մարդու իրավունքների համար պայքարի կենտրոնում Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am