Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Իրանի հետ հարաբերություններում նոր մթնոլորտ ձևավորել
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցությունը շատ կարևոր է համարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 1-ի ԱԺ հատուկ նիստում, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, Փաշինյանը Իրանի հետ հարաբերությունների զարգացման ցանկություն հայտնեց:
«Իրանի նախագահի հետ Նյու Յորքում հադիպումը շատ արդյունավետ եղավ: Եթե ժողովուրդը ինձ տա իր վստահության քվեն, և ես շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, համոզված եմ, որ Իրանի հետ հարաբերություններում կկարողանանք նոր մթնոլորտ և նոր մակարդակ ապահովել»,-ասաց Փաշինյանն ու կարևորեց էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցությունը:
Նա շեշտեց նաև, որ մի քան ամսվա քննարկումներից հետո հստակեցրել են Հայաստանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու որոշումը: Նրա խոսքով՝ դրա կարիքը բոլոր մասնագետների գնահատմամբ մենք ունենք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում