Christie՚s-ը աճուրդի Է դրել ամենապայծառ վարդագույն ադամանդը՝ 19 կարատ քաշով
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christie՚s անգլիական տունն աճուրդի Է դրել 19 կարատ քաշով հազվագյուտ վարդագույն ադամանդը՝ Pink Legacy-ը («Վարդագույն ժառանգություն»), որը նախնական կարգով գնահատվել Է 30-50 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աճուրդավարների՝ սեպտեմբերի 25-ին տարածված հաղորդագրության համաձայն, թանկարժեք քարը գտնվում Էր Օփենհեյմերներ ընտանիքի հավաքածուում, ընտանիք, որը հիմնադրել Է ոսկի արդյունահանող Anglo American կորպորացիան եւ կառավարել ալմաստ արդյունահանող De Beers ընկերությունը: Ուղղանկյուն երեսակման ադամանդը, որը մասնագետները գնահատում են գույնի հագեցվածության բարձրագույն կատեգորիայով, ամենապայծառ վարդագույն ադամանդն Է, որը երբեւիցե դրվել Է Christie՚s-ի աճուրդում:
«Թանկարժեք քարի բացառիկ բնութագրերը եւ ծագումը այն դարձնում են աշխարհի մեծագույն ադամանդը»,- առեւտրական տան թանկարժեք իրերի դեպարտամենտի ղեկավար ՓահուլՔադակիի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը: Ժնեւում աճուրդի նախաշեմին Pink Legacy-ը կցուցադրվի Հոնկոնգում, Լոնդոնում եւ Նյու Յորքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում