Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ իր լուսանկարը Նյու Յորք մեկնելուց առաջ
14:54, 23 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է իր և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի լուսանկարը Նյու Յորք մեկնելուց առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը լուսանկարը որակել է պատմական:
«Սա պատմական լուսանկար է: Ինչու՞: Որովհետեւ սա Հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է: Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք»,-գրել է Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում