Քրեակատարողական ծառայության աշխատակիցները մասնակցում են «Համաշխարհային մաքրության օր» միջոցառմանը
16:07, 15 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 15-ին տեղի է ունենում «Համաշխարհային մաքրության օր» միջոցառումը, որին մասնակցում են նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, միջոցառման շրջանակներում իրականացվող շաբաթօրյակին քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները աչքի են ընկել ակտիվ մասնակցությամբ:
Վաղ առավոտից մեկնարկել են վարչական շենքերի, քրեակատարողական հիմնարկների հարակից տարածքների մաքրման, աղբահանության, ինչպես նաև բարեկարգման աշխատանքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում