Քրեակատարողական ծառայության աշխատակիցները մասնակցում են «Համաշխարհային մաքրության օր» միջոցառմանը

Armenpress 16:07, 15 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 15-ին տեղի է ունենում «Համաշխարհային մաքրության օր» միջոցառումը, որին մասնակցում են նաև քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին   են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, միջոցառման շրջանակներում իրականացվող շաբաթօրյակին քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները աչքի են ընկել ակտիվ մասնակցությամբ:

Վաղ առավոտից մեկնարկել են վարչական շենքերի, քրեակատարողական հիմնարկների հարակից տարածքների մաքրման, աղբահանության, ինչպես նաև բարեկարգման աշխատանքները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am