Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի հետևանքով երկու մարդ է զոհվել

Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի հետևանքով  երկու մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ։ 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ։ ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ֆիլիպիններում առնվազն երկու  մարդ հուժկու «Մանգհուտ» թայֆունի զոհ է դարձել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости լրատվական գործակալությունից:

Աղետների կարգավորման և ռիսկերի նվազման ազգային խորհրդում հաստատել են, որ Կորդիլերայի շրջանում փլուզումների արդյունքում  երկու մարդ է զոհվել:

Հուժկու թայֆունն ուրբաթ երեկոյան հարվածել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափերին: Ֆիլիպինների մթնոլորտային, գեոֆիզիկական և աստղագիտական ծառայություններից հաղորդում են, որ արշիպելագի մի քանի կղզիներում քամու ուժգնությունը 170 կմ/ժ է, իսկ Լուզոնի հյուսիսում ալիքի բարձրությունը կարող է հասնել մինչև  վեց մետր բարձրության: Բացի այդ,  սպասվում են ուժեղ տեղումներ, կան նաև նախազգուշացումներ ջրհեղեղի մասին:

Մոտ հարյուր ներքին և միջազգային չվերթներ չեղյալ են հայտարարվել, շուրջ 423 հազար սպառողների համար փորձում են էլեկտրաէներգիա ապահովել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am