«Ֆլորենս» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի արևելյան ափեր
21:45, 14 Սեպտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆլորենս» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի արևելյան ափեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, Հյուսիսային Կարոլինա նահանգում տեղի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել: Փոթորիկը սպառնում է Ջորջիային, Վիրջինիային, Հարավային Կարոլինային, Մերիլենդին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում