Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Փողոցային առևտրի և ապօրինի շինությունների խնդիրների լուծումը «Իմ Քայլը» դաշինքի օրակարգում է

Փողոցային առևտրի և ապօրինի շինությունների խնդիրների լուծումը «Իմ Քայլը» 
դաշինքի օրակարգում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավթաշենում «Իմ Քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Երևանի ավագանու ընտրություններում դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը պատասխանել է հանրությանը հուզող հարցերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայկ Մարությանը անդրադարձել է Երևանի վարչական շրջաններում փողոցային առևտրի խնդրին:

«Փողոցային առևտրի խնդիրը կա ողջ Երևանում: Գյուղացիներն ասում էին, որ մենք չունենք շուկա, և փաստացի դա փողոցային առևտուր է և անօրինական: Սա համակարգային լուծում է պահանջում: Այս խնդիրը կա բոլոր վարչական շրջաններում: Փողոցային առևտուրը մեծ խնդիր է մեր քաղաքի համար: Բայց պետք է հասկանալ նաև այն մարդկանց, որոնք զբաղվում են փողոցային առևտրով: Դա վերացնելով՝ պետք է միաժամանակ տարածք հատկացնել նրանց, որ այդ մարդիկ տեղ ունենան վաճառելու իրենց արտադրանքը, իսկ բնակիչները կարողանան գնել արտադրանքն ավելի էժան գնով»,- նշեց Մարությանը:

Քաղաքապետի թեկնածուն անդրադարձավ նաև ապօրինի շինությունների խնդրին, և ընդգծեց, որ քաղաքաշինության հարցում «Իմ քայլը»  դաշինքը շատ հստակ քաղաքականություն է վարելու:

 «Եթե մենք ընտրվենք, ապա արգելելու ենք բոլոր տիպի ապօրինի շինությունները և դրանք իսպառ վերանալու են: Նախկինում կառուցված այն ապօրինի շինությունները, որոնք չեն համապատասխանում այն նորմերին, այն քաղաքականությանը, որով մենք շարժվելու ենք առաջ, ապա դրանք նույնպես վերանալու են: Իսկ նրանք, որոնք չեն խանգարում հանրությանը և համապատասխանում են շինարարական նորմերին, դրանք կվերանայվեն, և, հավանական է, նաև օրինականացվեն»,- հայտարարեց Մարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am