Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Արդարադատության նախարարն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Արդարադատության նախարարն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր 
դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել երկու երկրների բազմաոլորտ համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-վրացական ֆորումի պարբերական կազմակերպումը, որը  հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտի օրակարգում գտնվող մտահոգություններն ու հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով նպաստելու խնդիրների արագ լուծմանը:

Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Վրաստանը կարևորում է Հայաստանում արձանագրված հաջողությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակման, փոխադարձ այցեր կազմակերպելու հնարավորությունը, անդրադարձել են պետական ծառայությունների մատուցման բնագավառում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քրեակատարողական և իրավական փոխօգնության ոլորտներում համագործակցության խորացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am