ԵՄ-ն խոշորագույն արեւային Էլեկտրակայան Է գործարկել Գազայի հատվածում
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հայտարարել Է Գազայի հատվածում խոշորագույն արեւային Էլեկտրակայանի գործարկման մասին, որը կառուցվել Է եվրոպական փողերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
«Այս շաբաթ Եվրամիությունը խոշորագույն արեւային Էլեկտրակայան Է գործարկել Գազայի հատվածում: Այն օրական կարտադրի մինչեւ 0,5 մեգավատտ Էլեկտրականություն՝ ապահովելով Գազայում ջրի աղազատիչ կայանի մատակարարումը»,- նշում Է Եվրահանձնաժողովը: Այժմ, նրա տվյալներով, այդ աղամքրիչ կայանը մինչեւ 75 հազար մարդու խմելաջուր Է մատկարարում Խան Յունիսի եւ Ռաֆահի նահանգներում: Էներգիայի նոր աղբյուրի գործարկումից հետո կայանը 2020 թվականին կկարողանա մաքուր ջրով ապահովել մինչեւ 250 հազար մարդու: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել Է, որ նախարար Ավիգդոր Լիբերմանը ցուցում Է տվել օգոստոսի 2-ից դադարեցնել վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին: Լիբերմանի տարածած հայտարարության մեջ ասվում Է, որ այդ քայլը ձեռնարկվել Է հրկիզիչ նյութերով օդապարիկների օգնությամբ Իսրայելի տարածքում հրկիզումներ իրականացնելու շարունակվող փորձերի կապակցությամբ, որոնք արձակվում են Գազայի հատվածից:
ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում Է, որ Էներգակիրների մատակարարումների դադարեցումը կարող Է լրջորեն հարվածել Գազայի հատվածի բնակչությանը, որն արդեն վառելիքի պակաս Է զգում, այդ թվում՝ կենսապահովման օբյեկտների ու հիվանդանոցների աշխատանքի ապահովման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում