ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արդարություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց կուսակցության նախագահ Արթուր Բալոյանը:
«Միշտ ակտիվ մասնակցել ենք բոլոր քաղաքական գործընթացներին, հիմա էլ, հաշվի առնելով քաղաքական նոր իրողությունները, որոշել ենք հատկապես ընտրությունների միջոցով ավելի ակտիվ մասնակցել բոլոր ընթացիկ գործընթացներին»,- ասաց Բալոյանը:
Կուսակցության նախագահը նշեց, որ այժմ իրենք քննարկումների փուլում են, որին կարող են մասնակցել նաև կուսակցությանը չանդամակցող անձինք:
«Հիմա սկսում ենք և՛ բանակցությունների, և՛ ներկուսակցական ընտրությունների փուլ, որին կարող են մասնակցել նաև ոչ կուսակցականները: Այդ ամենի արդյունքներում էլ կպարզվի ավագանու ընտրությունների ամբողջ ցուցակը»,- նշեց Բալոյանը: