Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Իոսիֆ Կոբզոնի քույրը հերքում է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու լուրը

Իոսիֆ Կոբզոնի քույրը հերքում է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու լուրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի քույրը հերքել է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու լուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն: «Փառք Աստծո, ամեն բան կարգին է : Նա պլանային բուժում է անցնում»,-ասել ե երգչի քույրը՝ հավելելով, որ Կոբզոնն այժմ նստած սուրճ է խմում կնոջ և բուժքրոջ հետ: «Ինչպես կարելի է մեզ այդպես ծաղրել: Ես հիմա զանգում եմ մեր բոլոր հարազատներին, քանի որ նրանք բոլորը շոկի մեջ են»-հավելել է նա:

Կոբզոնի մոտ առողջական խնդիրները սկսվել էեն ավելի քան 10 տարի առաջ: 2005-ին նրա մոտ բժիշկները օնկոլոգիական հիվանդություն էին հայտնաբերել, ինչից հետո երգիչը վիրահատություններ և քիմիաթերապիայի կուրսեր էր անցել:

Երգիչը հիվանդանոց էր տեղափոխվել անցած շաբաթ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am