Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայտնի են հոբելյանական «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են հոբելյանական «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Կինոփառատոնի փակման արարողությանը, որը տեղի ունեցավ հուլիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրների անունները:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Ոսկե ծիրան» պատվո մրցանակը տրվեց հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին:

Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմը:

Հայկական համայնապատկեր մրցույթում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի «Մայրամուտի բեռնատարը» կինոնկարին:

«Եվա» կինոժապավենում իր դերակատարման համար Լավագույն դերասան ճանաչվեց Շանթ Հովհաննիսյանը:

Լավագույն դեբյուտի համար մրցանակի արժանացավ Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը:

Լավագույն կինոնկար համարվեց և «Անահիտ» մրցանակի արժանացավ կինոռեժիսոր Անահիտ Աբադը «Եվա» ֆիլմով:

Վավերագրական մրցույթում «Հատուկ հիշատակում» համարվեց Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ժապավենը:

Արծաթե ծիրանը տրվեց Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» կինոնկարին:

Ոսկե ծիրան պատվավոր մրցանակը հանձնվեց Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմին:

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում արծաթե ծիրանը տրվեց Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» կինոժապավենին:

Ոսկե ծիրանի արժանացավ Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմը:

«Տխրում եմ, որ փառատոնն ավարտվում է: Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին` Միքայել Ստամբոլցյանին և Սուսաննա Հարությունյանին փառատոնի կայացման գործում մեծ ավանդի համար: Հոբելյանական փառատոնին ներկա են կինեմատոգրաֆիստներ, որոնք մրցանակներ են ստացել հեղինակավոր կինոփառատոներում»,-նշեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և Փարաջանովյան թալերներ հանձնեց հանրաճանաչ ռեժիսորներ  Ջանֆրանկո Ռոզիին ու Ասղար Ֆարհադիին:

Վերջինս ասաց, որ իր համար այդ մրցանակը հատկապես նշանակալի է, քանի որ կրում է Սերգեյ Փարաջանովի անունը: «14-15 տարեկանում էի դիտում նրա ֆիլմերը և չէի ընկալում դրանք, քանի որ Փարաջանովի արվեստը բարդ է: Սակայն շատ եմ սիրում նրա գործերը»,-խոստովանեց ռեժիսորը և շնորհակալություն հայտնեց «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին` շեշտելով, որ հրաշալի ժամանակ է անցկացրել այս ընթացքում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութայինիրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացմանհիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկեծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր ՀարությունԽաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստականտնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]