Խորվաթիա-Անգլիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
00:44, 12 Հուլիս 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Խորվաթիա-Անգլիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Իվան Պերիշիչին, ով նաև խորվաթների առաջին գնդակի հեղինակն է:
Աշխարհի առաջնության եզրափակչում Խորվաթիան կխաղա Ֆրանսիայի ընտրանու հետ: Եզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
Մունդիալի մասին այլ նյութեր՝ այստեղ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում