Խորվաթիա-Անգլիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

00:44, 12 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Խորվաթիա-Անգլիա խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այս  հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Իվան Պերիշիչին, ով նաև խորվաթների առաջին գնդակի հեղինակն է:

Աշխարհի առաջնության եզրափակչում Խորվաթիան կխաղա Ֆրանսիայի ընտրանու հետ: Եզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Մունդիալի մասին այլ նյութեր՝ այստեղ:  

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am