ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում պատմական ակնարկ առաջնության մասին, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին այն գիտենք այսօր:
Աշխարհի 14 առաջնությունն՝ Ապենինյան թերակղզում
Ֆուտբոլի աշխարհի 1990 թվականի առաջնությունն ընդունեց Իտալիան: Ապենինյան թերակղզու 12 քաղաքի 12 մարզադաշտում առաջնության ընթացքին հետևեց 2 516 215 ֆուտբոլասեր: ԱԱ-ն ձգվեց 31 օր և 52 խաղում խփվեց 115 գնդակ: Մունդիալի որակավորման փուլին մասնակցեցին 116 երկրի թիմեր, բայց եզրափակիչ փուլ անցավ 24 թիմ: ԱԱ լավագույն ռմբարկու ճանաչվեց իտալացի ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին, ով խփեց 6 գնդակ: Վերջինս նաև առաջնության լավագույն ֆուտբոլիստն էր: Աշխարհի այս առաջնությունն համարվում է ամենաաղքատ առաջնություններից մեկը: Մունդիալի գնդակը կրկին արտադրեց գերմանական Adidas սպորտային ապրանքանիշը: Այն կրում էր «Adidas Etrusco Unico» անվանումը:
Եզրափակիչը
14-րդ մունդիալի եզրափակիչն ընդունեց Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտը, որի ընթացքին հետևեց 73 603 հանդիսական: Այս եզրափակիչը համարվում է ամենացածր խաղամակարդակ ունեցող և «ցինիկ» եզրափակիչներից մեկը: Միմյանց դեմ մրցեցին գործող չեմպիոն Արգենտինայի և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության թիմերը: Գերմանացիները հաղթեցին նվազագույն հաշվով: Սա մինչ այդ եղած աշխարհի առաջնություններում առաջին եզրափակիչն էր, որտեղ աշխարհի գործող չեմպիոնը պարտվեց: Միակ եզրափակիչն էր, որտեղ խփվեց միայն մեկ գոլ: Սա վերջին աշխարհի առաջնությունն էր Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության թիմի համար. ընդամենը երեք խաղ անց Գերմանիաները վերամիավորվեցին: Այս խաղի 65-րդ րոպեին եզրափակիչների պատմության մեջ առաջին անգամ կարմիր քարտ ստացավ և հեռացվեց արգենտինացի Պեդրո Մոնսոն: Գերմանիան 3-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:
Փաստեր
1990 թվականի աշխարհի առաջնությունը հեռուստատեսությամբ մինչ այդ ամենաշատ դիտում ունեցած աշխարհի առաջնությունն է:
Իտալիան դարձավ աշխարհի երկրորդ երկիրը, որն երկրորդ անգամ ընդունեց ԱԱ-ն: Առաջին անգամ մունդիալը Ապենինյան թերակղզում անցկացվել էր 1934 թվականին:
Կազմեց Վարվառա Հայրապետյանը
«Մունդիալ-1930»
«Մունդիալ-1934»
«Մունդիալ-1938»
«Մունդիալ-1950»
«Մունդիալ-1954»
«Մունդիալ-1958»
«Մունդիալ-1962»
«Մունդիալ-1966»
«Մունդիալ-1970»
«Մունդիալ-1974»
«Մունդիալ-1978»
«Մունդիալ-1982»
«Մունդիալ-1986»