ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան 100-ամյակի լավագույն տղամարդկանց թիմ ճանաչել է Հայաստանի տղամարդկանց թիմին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ն պարգևատրել է վերջին 100-ամյակի լավագույններին:
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը ճանաչվել է 100-ամյակի լավագույն շախմատիստ: Իսկ լավագույն կին շախմատիստը Յուդիթ Պոլգարն է:
Լավագույն թիմը Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն է, որ դարձել է համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող, աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնությունների ոսկե մեդալակիր:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը ևս հատուկ մրցանակի է արժանացել ՖԻԴԵ-ի կողմից` աշխարհում շախմատի հանրահռչակման համար: