Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին պարտության մատնեց Մոնղոլիային

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց ընտրանին պարտության մատնեց Մոնղոլիային

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ տոնեց Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականն ուժերն էր չափում Մոնղոլիայի ընտրանու հետ: Հայաստանի հավաքականի կազմում առաջին խաղատախտակին հաղթանակի հասավ Լիլիթ Մկրտչյանը: Հաղթանակ տոնեցին նաև Աննա Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը: Միավորը կիսեց Մարիամ Մկրտչյանը: Հայաստան-Մոնղոլիա` 3,5:05: Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կեզրափակվի սեպտեմբերի 22-ին:

Կարդացեք հոդվածը` فارسیTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում