Սպորտ

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցավ երկու հաջող մոտեցում: Նա գլխավերևում պահեց 77 և 81 կգ` չբարձրացնելով 83 կգ-ն: Այս վարժությունում հայ մարզիկը 7-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը հաջորդաբար բարձրացրեց 104, 110 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: 

Երկամարտի 191 կգ արդյունքով Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

55 կգ քաշում աշխարհի երիտասարդների չեմպիոնը Լինգ Չենն է չինական Թայբեյից:

 

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում