Սպորտ

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը գերազանցեց Գերմանիային

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը գերազանցեց Գերմանիային

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կրկին հաղթանակ տոնեց համաշխարհային Օլիմպիադայի հերթական տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Գերմանիայի հավաքականի հետ: 

Ազգային թիմի կազմում հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը, որը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը: 

Հայաստան-Գերմանիա`2,5:1,5:

Շախմատի Օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 22-ին:

 

Կարդացեք հոդվածը` العربيةفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում