Սպորտ

Արթուր Միրանյանը պաշտոնապես տեղափոխվեց ռումինական ակումբ

1 րոպեի ընթերցում

Արթուր Միրանյանը պաշտոնապես տեղափոխվեց ռումինական ակումբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Ռումինիայի առաջնությունում հանդես եկող «Ունիվերսիտա Կլուժ»-ում: Միրանյանն արդեն անցել է բուժզննում ու միացել հիմնական թիմին: 

Ռումինիայի ընթացիկ առաջնությունում «Ունիվերսիտա Կլուժ»-ը 9 տուրից հետո 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 

Միրանյանի վերջին ակումբը հայկական «Նոա»-ն էր, որի կազմում ֆուտբոլիստն անցկացրել էր 38 հանդիպում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում