Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

ԱՄՆ-ն պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ 
կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի դրամաշնորհային ծրագրում ներառելու հարցը, եթե մեր երկիրը դրական փոփոխություններ արձանագրի դրանից օգտվելու չափորոշիչների հարցում: Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատասխանի նախաբանում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ինքը լավատես է Հայաստանի խաղաղ և սահմանադրական վերջին քաղաքական փոփոխությունների հարցում: Արժեևորելով հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը՝ Պոմպեոն պատրաստակամություն է հայտնել  աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի նոր կառավարությանը՝ երկկողմ փոխադարձ հետաքրքրություններն առաջ մղելու նպատակով:

Պետքարտուղարը նշել է, որ  «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում արագացված ձևով ներգրավվելու մեխանիզմ չկա, սակայն ինքը պատրաստ է ուսումնասիրել հարցը, եթե իր բնութագրմամբ, ՀՀ-ն դրական փոփոխություններ արձանագրի այս նախագծից օգտվելու չափորոշիչների հարցում, ինչն էլ հնարավորություն կտա կորպորացիայի ղեկավարությանը՝ Հայաստանը կրկին ներառել այս նախագծում: Պոմպեոն շարադրել է, թե հատկապես որ չափորոշիչներն  են կարևոր, որպեսզի Հայաստանը ներառվի կորպորացիայի դրամաշնորհային ծրագրում և ավելացրել, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին, եթե հայկական կողմը հարցեր ունենա այս բարեփոխումների հարցերում: «Պատրաստակամ ենք աշխատելու հայ-ամերիկյան բարեկամությունն առաջ մղելու ուղղությամբ»,- ընդգծել է Պոմպեոն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]