Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելի վարչապետի որդին հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար

Իսրայելի վարչապետի որդին հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է 
կրում Հայոց ցեղասպանության համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Associated Press գործակալությունը, Իսրայելի վարչապետի որդին նման գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Թուրքիա, դու պատասխանատվություն ես կրում անհավանական վայրագությունների և տառապանքների համար Կիպրոսում, հույների և քրդերի դեմ գործողությունների, ինչպես նաև հայերի ցեղասպանության համար։ Նաև կցանկանայի հիշեցնել թուրքերին, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ  են, որոնք անօրինական կերպով օկուպացրել են Միջին Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին մինչև նրանց ներխուժումը։ Այնպես որ, լռե՛ք»,-գրել է Յաիր Նեթանյահուն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]