Հայտնիները նոր թրենդ են նախաձեռնել լողափերի համար
14:04, 16 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնիները նախաձեռնել են նոր թրենդ. լողափային սեզոնից առաջ սոցցանցերում սկսել են հայտնվել նրանց լուսանկարները՝ ազդրերից վեր ձգված լողազգեստներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան-Ուեսթը Instagram-ում զետեղել Է միանգամից մի քանի լուսանկար՝ վառ-վարդագույն եւ դեղձագույն վեր քաշած բիկինիով: Միտումը տարածվել Է նաեւ մոդելների վրա: Նրանց թվում են հայտնվել ամերիկուհի Էմիլի Ռատակովսկին, Բելլա Հադիդը եւ բրիտանուհի Դեմի Ռոուզը:
Նրանց Է միացել ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհի եւ դերասանուհի Ռիտա Օրան: Թրենդին աջակցել Է պլյուս-սայզ մոդել Էշլի Գրեմը, որը լուսանկարվել Է ընձառյուծի լողազգեստով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում