1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իսրայելը Սիրիայում հարված Է հասցրել իրանական տասնյակ ռազմական օբյեկտների

Իսրայելը Սիրիայում հարված Է հասցրել իրանական տասնյակ ռազմական օբյեկտների

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի օդուժն ի պատասխան գիշերվա հրթիռակոծման գրոհել Է Սիրիայում Իրանի տասնյակ օբյեկտների եւ հակաօդային պաշտպանության մարտկոցների վրա, ինչի մասին հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակը: Ինչպես ասված Է ռազմական ամփոփագրում, այդ թիրախները պատկանում Էին սահմանակից երկրի տարածքում իրանական «Ալ Քուդս» կազմավորումներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրոհի ենթարկված օբյեկտների թվում են Դամասկոսից հյուսիս գտնվող իրանական ռազմական ճամբարը, մայրաքաղաքի օդանավակայանում սպառազինության պահեստները, դիտակետեր, ինչպես նաեւ «Ալ Քուդսի» սահմանամերձ այլ դիրքեր ու սպառազինություններ:

Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Քոնրիկուսը հայտարարել Է, որ Իսրայելի իշխանությունները Սիրիային ավիահարվածներ հասցնելուց առաջ իրազեկել են Ռուսաստանին: Բանակում ընդգծել են, որ Իսրայելը շահագրգռված չԷ Իրանի հետ հակամարտության հետագա Էսկալացմամբ, եւ Թեհրանին կոչ են արել ձեռնպահ մնալ նոր գրոհներից:

Բեյրութի օդանավակայանում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել Է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Սիրիայում ռազմական օբյեկտներին հարվածներ են հասցրել Լիբանանի օդային տարածությունից: Իրենց հերթին, սիրիացի զինվորականները հայտարարել են, որ իրենց հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են տասնյակ իսրայելական հրթիռներ, որոնց մեծ մասը չի հասել նպատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]