Մեկնարկեց InSight ավտոմատ կայանի առաքելությունը դեպի Մարս
16:48, 5 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վանդենբերգ տիեզերակայանից Atlas V հրթիռը ուղեծիր է հանել InSight ավտոմատ կայանը, որը սկսել է ուղևորությունը դեպի Մարս: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն:
InSight –ն առաջին առաքելությունն է, որը ուսումնասիրելու է Մարսի ներքին շերտերը: Ավտոմատ կայանը սեյսմոգրաֆի օգնությամբ կկարողանա ստանալ ավելի շատ տեղեկատվություն Կարմիր մոլորակի ձևավորման և զարգացման մասին:
Կայանի վայրէջքը նախատեսվում է նոյեմբերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում