Մեկնարկեց InSight ավտոմատ կայանի առաքելությունը դեպի Մարս

16:48, 5 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վանդենբերգ տիեզերակայանից Atlas V հրթիռը ուղեծիր է հանել  InSight  ավտոմատ կայանը, որը սկսել է ուղևորությունը դեպի Մարս: Այս մասին  հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն:

InSight –ն առաջին առաքելությունն է, որը ուսումնասիրելու է Մարսի ներքին շերտերը: Ավտոմատ կայանը սեյսմոգրաֆի օգնությամբ կկարողանա ստանալ ավելի շատ տեղեկատվություն Կարմիր մոլորակի ձևավորման և զարգացման մասին:

Կայանի վայրէջքը նախատեսվում է նոյեմբերին:


© 2009 ARMENPRESS.am