Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ազգայնականները որոշել են Թուրքիայի նախագահական ընտրություններում առաջադրել Էրդողանի թեկնածությունը

Ազգայնականները որոշել են Թուրքիայի նախագահական ընտրություններում 
առաջադրել Էրդողանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշում է կայացրել նախագահական ընտրություններին առաջադրել գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Խմբակցության հանդիպումը տեղի է ունեցել դռնփակ: Ակնկալվում է, որ ազգայնականները Բարձրագույն ընտրական հանձնաժողովին կդիմեն մայիսի 4-ին:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեպետ պաշտոնապես դեռևս դիմում չի ներկայացրել, սակայն հայտնի է, որ դրա թեկնածուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ում թեկնածությանը սատարելու մասին ավելի վաղ հայտարարել էր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին:

Թուրքիայի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներն նախագահական ընտրություններում իր թեկնածության գրանցման նպատակով մայիսի 2-ին պաշտոնապես դիմում է ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողովին: Իր թեկնածուին առաջադրել է նաև «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը. քաղաքական ուժի նախագահի թեկնածուն «Վաթան»-ի ղեկավար Դողու Փերինչեքն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]